ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Բոլոր խոսքերն արդեն ասված են

Բոլոր խոսքերն արդեն ասված են
14.04.2025 | 11:02

Վերջերս ավելի ու ավելի հաճախ եմ լսում, որ իմ հանրային գրագրություններով հանդես գալու ակտիվությունը զգալիորեն նվազել է։

Եվ այո, դա ճիշտ է`Ֆեյսբուքը սահմանափակումներ է դրել իմ էջի վրա՝ ինչ-որ բողոքների հիման վրա։ Սակայն հիմնական պատճառը, այնուամենայնիվ, հասարակական-քաղաքական կյանքի այս միջանկյալ ու սպասողական վիճակն է, որ տիրում է։ Փոփոխության հույսերն ու ձգտումները շարունակում են մնալ օդում կախված, սակայն դրանք իրականացնելու ակտիվ քայլերը հանրային հասանելիության սահմաններից դուրս են։

Մյուս կողմից, գործող իշխանությանը քննադատելը կորցրել է իր ակտուալությունն ու իմաստը։ Քննադատելով, կարծես, ուշադրության ենք արժանացնում` սնունդ տալով կամ ամրապնելով դրանց գոյությունը։

Իսկ եթե ավելի անկեղծ` այս պահին իսկապես այնպիսի զգացողություն է, որ կարծես բոլոր խոսքերն արդեն ասված են, մենք արդեն կարծես բոլոր հնարավոր բանավեճերի, քննարկումների և գաղափարների միջով անցել ենք, և ժամանակն է ոչ միայն խոսելու, այլև` գործելու։ Ժամանակն է գիտակցել, որ յուրաքանչյուր գործողություն ունի իր կշիռը, և փոփոխության ուղղությամբ արված յուրաքանչյուր քայլ միայն խոսքեր չեն, այլ հնարավորություն՝ կառուցելու այն ապագան, որին բոլորս ձգտում ենք։ Ժամանակը եկել է, և մենք պետք է ընտրենք այն ուղին, որով կհետևենք, որպեսզի չընկնենք անվերջ սպասման թակարդը։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 6536

Մեկնաբանություններ